|
| ||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
| Ամբողջական անուն | Անդի Խորման Պոլո Անդրադե | |||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Լիմա, Պերու[4] | |||||||||||||||||||||||
| Հասակ | 175 սմ | |||||||||||||||||||||||
| Քաշ | 70 կգ | |||||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | «Պորտլենդ Տիմբերս» | |||||||||||||||||||||||
| Համար | 11 | |||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||
Անդի Խորման Պոլո Անդրադե (իսպ.՝ Andy Jorman Polo Andrade, սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1][2], Լիմա, Պերու[4]), պերուացի ֆուտբոլիստ «Պորտլենդ Տիմբերս» ակումբի և Պերուի ազգային հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլոն մայրաքաղաքային «Ունիվերսիտարիո» ակումբի սան է։ 2011 թվականի ապրիլի 23-ին «Ալյանս Ատլետիկո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում 16 տարեկան հասակում[5]։ Մայիսի 7-ին «Սենսիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։ Շատ կարճ ժամանակ անց Պոլոն սկսել է խաղալ «Ունիվերսիտարիո» ակումբի հիմնական կազմում։
Մրցաշրջանի կեսին Պոլոն ընտրվել է որպես ակումբի մարզիչ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ժամանակ։ Պոլոն դարձել է ակումբի լավագույն ռմբարկու, եզրափակչում թիմը հաղթել է «Բոկա Հունիորս» ակումբին։
2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Դեպորտիվո Անսոատենգի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում[8]։ 17 տարեկան հասակում «Գոդոյ Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է գոլային փոխանցում, և նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ[9]։ Հոկտեմբերի 21-ին որակավորման փուլի խաղերի ժամանակ Պոլոն գոլ է խփել, և դա եղել է այդ հանդիպման միակ գոլը, ինչպես նաև նա օգնել է իր թիմին «Գոդոյ» ակումբի դեմ խաղի ժամանակ իրացնել 11 մետրանոց հարվածը[10]։
2014 թվականի հունվարի 31-ին Պոլոն պայմանագիր է կնքել իտալական «Ինտեր» ակումբի հետ։ Խաղային փորձ ձեռք բերելու համար նա վարձավճարով տեղափոխել է Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի կազմ։ Հուլիսի 20-ին «Էնվիգադո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մուստանգայի գավաթի խաղարկության շրջանակներում[11]։ Սեպտեմբերի 14-ին «Սան-Ֆե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Միլոնարիոս» ակումբի կազմում[12]։ 2015 թվականին «Ինտեր» ակումբը վարձավճարի ավարտից հետո Պոլոին կրկին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմ։
2017 թվականի սկզբին Պոլոն տեղափոխվել է Մեքսիկական «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմ[13]։ Հունվարի 22-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մեքսիկական պրեմիերայում[14]։ Փետրվարի 13-ին «Չյապաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջն գոլը «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմում[15]։ 2018 թվալանի սկզբին Պոլոն վարձավճարով տեղափոխվել է ամերիկյան «Պատլերս Տիմբերս» ակումբի կազմ։ Մարտի 5-ին «Լոս-Անջելես Գելակսի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի ընթացում նա մասնակցել է Արգենտինայի[17], Էկվադորի[18], Բոլիվիայի[19] և Ուրուգվայի[20] հավաքականների դեմ խաղերում։ Արգենտինայի, Էկվադորի և Ուրուգվայի դեմ խաղերում Պոլոն խփել է երեք գնդակ։
2013 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Արգենտինայում անցկացվող Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[21], Կոլումբիայի[22], և երկու անգամ Էկվադորի[23][24] հավաքականների դեմ խաղերում։
2016 թվականի մարտի 30-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի ընթացքում Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Պոլոն կարարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[25]։
2016 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[26], Էկվադորի[27], Բրազիլիայի[28] և Կոլումբիայի[29] հավաքականների դեմ խաղերում։
2018 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա չի մասնակցել ոչ մի հանդիպման, սակայն եղել է պահեստայինների նստարանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 https://www.uslchampionship.com/andy-polo
- 1 2 https://www.lavanguardia.com/deportes/futbol/20111029/54237296436/andy-polo-el-kun-negro-apunta-a-companero-de-raul-en-el-schalke.html — 2011.
- ↑ «Университарио VS. Альянса Атлетико 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 24.
- ↑ «Университарио VS. Сьенсиано 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 7.
- ↑ «Депортиво Ансоатеги VS. Университарио 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Годой Крус VS. Университарио 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 30.
- ↑ «Университарио VS. Годой Крус 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ «Мильонариос VS. Энвигадо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 20.
- ↑ «Санта-Фе VS. Мильонариос 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «Неисповедимые пути инков» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ մարտի 11.
- ↑ «Монаркас Морелия VS. Сантос Лагуна 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
- ↑ «Чьяпас VS. Монаркас Морелия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 13.
- ↑ «Лос-Анджелес Гэлакси VS. Портленд Тимберс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 5.
- ↑ «Аргентина (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
- ↑ «Эквадор (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 15.
- ↑ «Перу (до 17 лет) VS. Боливия (до 17 лет) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
- ↑ «Уругвай (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 24.
- ↑ «Чили (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3.
- ↑ «Перу (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
- ↑ «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
- ↑ «Перу (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
- ↑ «Уругвай VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 30.
- ↑ «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
- ↑ «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
- ↑ «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
- ↑ «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на sports.ru
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդի Պոլո» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Պերուի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պերուացի ֆուտբոլիստներ