◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերմանացիից)
Գերմանացիներ
կենտրոնից
Ընդհանուր քանակ

120 000 000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա80 586 000 (2020)[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ46 882 727 (2012)[2]
Բրազիլիա Բրազիլիա12 000 000 (2000)[3]
Կանադա Կանադա3 203 330 (2011)[4]
Արգենտինա Արգենտինա500 000 (2007)[5]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն60 000 (2009)[6]
Ֆրանսիա Ֆրանսիա130 000 (2010)[7]
Ավստրալիա Ավստրալիա742 000 (2011)[8]
Չիլի Չիլի70 000 (2011)[9]
Ռուսաստան Ռուսաստան200 000 (2011)
Լեզու(ներ)
Գերմաներեն
Հավատք(ներ)
Բողոքական և կաթոլիկ քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ավստրիացիներ

Գերմանացիներ, (ինքնանվանումը՝ Deutsche), ազգ, Գերմանիայի հիմնական բնակչությունը։ Լեզուն գերմաներենն է, կրոնը՝ հիմնականում բողոքական քրիստոնեություն։ Գերմաներենը պաշտոնական լեզու է ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։

Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից։ Ավատատիրական մասնատվածության և տնտեսական ընդհանրության բացակայության հետևանքով մինչև 19-րդ դարը չի եղել գերմանացիների ազգային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղաքական և տնտեսական կուռ միավոր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թվականին, Գերմանիան բաժանվել էր 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։ 1989 թվականին Գերմանիան վերամիավորվեց։

Հայկական որոշ հին աղբյուրներում գերմանացիներին հաճախ անվանում են ալմաններ[10]։

Ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, որ առավել հավանականությամբ նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում (սկյութական ցեղերի հետ սերտ շփումների պայմաններում), որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո - անգլոսաքսոնական) ցեղերով։

Ընդունված է նախագերմանական (կամ սկզբնական, երբեմն անվանում են արևելյան) ցեղերի շարքին դասել Գոթերին /Վեստգոթեր և Օստգոթեր ճյուղավորումներով/, Վանդալներին /Վարյագներ ճյուղավորմամբ/, որոնք իրենց դրացի սկյութական ծագմամբ Ալանների /երբեմն հիշատակվում են Ալեմաններ անվանաձևով/ հետ միասին ներթափանցեցին Իսպանիա՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա, և Բուրգունդներին (Византийский историк Прокопий Кесарийский общался с восточными германцами и сообщил следующие сведения по их ранней истории: «Вандалы прежде жили около Меотиды [Азовского моря]. Страдая от голода, они направились к франкам, и к реке Рейну, присоединив к себе готские племена и аланов /алеманнов/»);

Ենթադրվում է, որ այս ցեղերի նախասկիզբ կարող էին հանդիսանալ Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում սփռված Կիմերական ցեղերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bevölkerung
  2. American Fact Finder
  3. «Brazil - the country and its people» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Գերմանացիները Կանադայում
  5. «Observatorio de colectividades». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Germans in South Africa». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Vladimir Geroimenko. "France". Ling.gu.se. Retrieved 28 September 2011
  8. Australian Bureau of Statistics
  9. Alemanes en Chile: entre el pasado colono y el presente empresarial
  10. , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 212 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 41