◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուջարաթ

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
Ներառում էAhmedabad district?, Amreli district?, Anand district?, Banaskantha district?, Bharuch district?, Բհավնագար, Dahod district?, Dang district?, Gandhinagar district?, Jamnagar district?, Junagadh district?, Kutch district?, Kheda district?, Mehsana district?, Narmada district?, Navsari district?, Patan district?, Panchmahal district?, Porbandar district?, Rajkot district?, Sabarkantha district?, Surendranagar district?, Surat district?, Tapi district?, Vadodara district?, Valsad district?, Aravalli district?, Botad district?, Chhota Udaipur district?, Mahisagar district?, Devbhumi Dwarka district?, Morbi district? և Gir Somnath district?
ՎարչկենտրոնԳանդինագար
Օրենսդրական մարմինԳուջարաթի օրենսդիր ժողով
Բնակչություն60 383 628 մարդ (2011)
Տարածք196 024 ± 1 կմ²
Հիմնադրված էմայիսի 1, 1960 թ.
Սահմանակցում էՄադհյա Պրադեշ, Մահարաշտրա, Ռաջասթան, Dadra and Nagar Haveli district?, Դաման և Դիու և Սինդ
Ժամային գոտիՀնդկաստանի ստանդարտ ժամ
ՓոխարինեցԲոմբեյ
ISO 3166-2 կոդIN-GJ
Ավտոմոբիլային կոդGJ
23°13′12″N 69°39′18″E / 23.22°N 69.655°E / 23.22; 69.655
gujaratindia.com(անգլ.)

Գուջարաթ (գուջարաթի՝ ગુજરાત, հինդի՝ गुजरात, անգլ.՝ Gujarat), նահանգ Հնդկաստանում (կազմվել է 1960 թվականին), Հնդստան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 196 հազար կմ² է, բնակչությունը՝ 29, 6 միլիոն (1975 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Գանդինագար։ Մակերևույթի մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծովային ալյուվիալ նստվածքներից։ Կլիման մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 500—1000 մմ, արևմուտքում՝ 250— 500 մմ։ Արևմուտքում տարածված են սավաննաները, արևելքում՝ արևադարձային չորասեր անտառները և փշոտ թփուտները։ Գուջարաթը երկրի կարևոր բամբակագործական շրջաններից է։ Մշակում են նաև գետնընկույզ, բրինձ, հացահատիկային կուլտուրաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արդյունահանվում է աղ, մանգանի հանքաքար, կրաքար, բոքսիտներ, նավթ։ Զարգացած է տեքստիլ (հատկապես բամբակեղենի) արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրամեքենաշինությունը, քիմիական, ցեմենտի, յուղի արդյունաբերությունը։ Հիմնական նավահանգիստներն են Կանդլան, Օկհան, Բեդին, Բհավանգարը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 681
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուջարաթ» հոդվածին։