◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Լիգա
La Liga EA Sports
Լա Լիգա
Երկիր {{{2}}} Իսպանիա
Ֆուտբոլային ասոցիացիա RFEF
Հիմնվել է 1929 թվական
Ակումբների քանակ 20
Մակարդակ 1
Դուրս են մնում Սեկունդա
Ազգային առաջնություններ Կոպա դել Ռեյ
Միջազգային առաջնություններ Չեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Կոնֆերենցիաների լիգա
Ներկայիս չեմպիոն Բարսելոնա ՖԱ
Ամենատիտղոսավոր թիմ Ռեալ Մադրիդ (36 տիտղոս)
Հեռուստատեսություն Digital+
Gol Televisión
laSexta
Պաշտոնական կայք

Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա EA Sports (Ի-ԷՅ Սպորտս) հովանավորի պատճառով[1], Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն։ Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում։

Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից։ Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 35 անգամ և Բարսելոնան` 24 անգամ։ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները։ 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան։ Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն Ատլետիկո Մադրիդին է հաջողվել հաղթել մրցաշրջանում։

Համաձայն ՈՒԵՖԱ-ի լիգաների վարկանիշի՝ Լա Լիգան վերջին հինգ տարիների լավագույն լիգան է Եվրոպայում։ Լա Լիգայի ակումբները ամենաշատն են նվաճել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (20), ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի (11), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (14) և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթի (6) տիտղոսները։

Լա Լիգան ամենաճանաչված պրոֆեսիոնալ սպրորտային լիգաներից մեկն է աշխարհում, միջին հաճախականությունը 2014-15 մրցաշրջանում կազմել է 26,741 հանդիսատես։ Այն վեցերորդ ամենաշատ հանդիսատես ունեցող ազգային սպորտային լիգան է աշխարհում և երկրորդ ամենահայտնին ֆուտբոլում Պրեմիեր Լիգայից հետո։

Մրցույթի ձևաչափ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ակումբ խաղում է մյուս բոլոր ակումբների հետ երկուական անգամ` տանը և մրցակցի խաղադաշտում, ընդամենը 38 խաղ։ Հաղթանակի համար ակումբը վաստակում է երեք միավոր, ոչ ոքիի դեպքում մեկ միավոր և պարտության դեպքում զրո միավոր։ Մրցաշրջանի ավարտին ամենաշատ միավոր վաստակած ակումբը դառնում է մրցաշրջանի արդյուքում։

Ակումբների փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Լիգայի վերջին երեք ակումբները տեղափոխվում են Սեգունդա Դիվիզիոն։ Սեգունդա Դիվիզիոնի լավագույն երկու ակումբ դուրս են գալիս Լա Լիգա, իսկ երրորդ ակումբը որոշվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբների միջև, փլեյ օֆֆ ձևաչափով։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են պատմականորեն Լա Լիգային մասնակցած ակումբների քանակը.

 
  • 1929–1934: 10 ակումբ
  • 1934–1941: 12 ակումբ
  • 1941–1950: 14 ակումբ
  • 1950–1971: 16 ակումբ
  • 1971–1987: 18 ակումբ
  • 1987–1995: 20 ակումբ
  • 1995–1997: 22 ակումբ
  • 1997–Ներկա. 20 ակումբ

Ակումբներ դիրքը հավասար միավորների դեպքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երկու կամ ավելի ակումբներ ունեն հավասար միավոր, ապա գործում են հետևյալ կանոններ[2]։

  • Եթե բոլոր ակումբները խաղացել են միմյանց դեմ երկուական անգամ.
    • Եթե հավասարությունը երկու ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում երկու ակումբների միջև խաղերում գոլային տարբերությունը, առանց հաշվի առնելու մրցակցի հարկի տակ խփած գոլերի կանոնը)
    • Եթե հավասարությունը երկուսից ավել ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում այդ ակումբների միջև կայացած խաղեր հետևյալ հերթականությամբ.
      • ա) միմյանց միջև հանդիպումների միավորներ
      • բ) միմյանց միջև հանդիպումների գոլային տարբերություն
      • գ) միմյանց միջև հանդիպումների խփած գոլերի քանակ
  • Եթե ակումբները դեռևս չեն խաղացել երկուական անգամ, ապա դիրքերը որոշելիս հաշվի են առնվում.
    • ա) ընդհանուր գոլային տարբերություն
    • բ) ընդհանուր խփված գոլերի քանակ
  • Եթե դեռևս հավասարություն է, ապա որոշվում է արդար խաղի կանոնների օգնությամբ[3]։ Դրանք են`
    • Դեղին քարտ 1 միավոր
    • Մեկ խաղի ընթացքում երկու դեղին քարտ 2 միավոր
    • ուղղակի կարմիր քարտ 3 միավոր
    • Գլխավոր մարզիչի կամ անձնակազմի գլխավոր անդամներից մեկի որակազրկում 5 միավոր
    • երկրպագուների անկարգություն` թեթև 5 միավոր, լուրջ 6 միավոր, շատ լուրջ 7 միավոր
    • մարզադաշտի փակում, 10 միավոր
    • եթե մրցույթի կոմիտեն չեղյալ է համարում զգուշացումը, ապա միավորը նույնպես չեղյալ է համարվում.
  • Եթե նորից հավասարություն է, ապա անցկացվում է վերախաղարկություն չեզոք մարզադաշտում։

Որակավորում եվրոպական մրցաշարերին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնան ընդդեմ Շալկե 04-ի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2008-ի ժամանակ

Լա Լիգայի առաջին չորս ակումբները որակավորվում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա։ Առաջինից երրորդ տեղ գրաված ակումբները ուղղակի որակավորվում են խմբային փուկ, իսկ չորրորդ ակումբը` որակավորման փլեյ օֆֆ փուլ։ Հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբները Կոպա դել Ռեյի հաղթողի հետ միասին որակավորվում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա։ Եթե Կոպա դել Ռեյի եզրափակչի զույգը Լիգայում զբաղեցրել է մինչև վեցերորդ տեղը, ապա Եվրոպայի լիգայի երրորդ ուղեգիրը տրվում է յոթերորդ տեղ զբաղեցրած ակումբին։

1927 թվականի ապրիլին Արենաս դե Գետխո ակումբի տնօրեն Խոսե Մարիա Աչայի մոտ առաջինը հղացավ Իսպանիայում ազգային լիգայի ստեղծման գաղափարը։ Երկար քննարկումներից հետո Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան համաձայնեց ստեղծել առաջնություն, որի մասնակիցների քանակը պետք է լիներ 10 ակումբ։ Առաջին առաջնությունը անցկացվեց 1929 թվականին։ Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Ատլետիկ Բիլբաոն, Ռեալ Սոսիեդադը, Արենաս դե Գետխոն և Ռեալ Յունիոնը ընտրվեցին որպես նախկինում Կոպա դել Ռեյի հաղթողներ, Ատլետիկո Մադրիդը, Էսպանյոլը և Եվրոպան ընտրվեցին որպես Կոպա դել Ռեյի եզրափակչի մասնակիցներ, իսկ Ռասինգ Սանտանդերը որակավորվեց հատուկ մրցույթի արդյունքներով։ Հիմնադիր ակումբներից միայն երեքը չեն լքել Լա Լիգան, դրանք են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Ատլետիկ Բիլբաոն։

Չնայած Բարսելոնան հաղթեց առաջին 1929 թվականի մրցաշրջանում, իսկ Ռեալ Մադրիդը հաղթեց 1932 և 1933 թվականների մրցաշարերում, 1930-ականների ամենահաջողված ակումբը Ատլետիկ Բիլբաոն էր, որը Պրիմերա Դիվիզիոնի չեմպիոն դարձավ 1930, 1931, 1934 և 1936 թվականներին։ Նրանք նաև զբաղեցրին երկրորդ տեղը 1932 և 1933: 1935 թվականին չեմպիոն դարձավ Ռեալ Բետիսը, որը այդ ժամանակ կոչվում էր Բետիս Բալոմպիե, ինչը նրանց միակ տիտղոսն է մինչ օրս։ Պրիմերա Դիվիզիոնի խաղերը չեղարկվեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։

1937 թվականին Հանրապետության տարածքի ակումբները, որտեղ մասնակցում էին երկու ակումբ Մադրիդից, մասնակցեցին Միջերկրյածովյան Լիգային և Բարսելոնան դարձավ չեմպիոն։ Յոթանասուն տարի անց՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին, Բարսելոնան դիմեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ճանաչել այդ տիտղեսը Լա Լիգայի տիտղոս։ Մինչ այդ Լևանտեն դիմել էր ֆեդերացիային Կոպա դե լա Էսպանա Լիբրեի հաղթանակը ճանաչել Կոպա դել Ռեյի մրցանակ։ Սակայն իսպանական ֆուտբոլի ղեկավար անձը դեռևս չի կազմակերպել քննարկում այս հարցերով։

Երբ Լա Լիգան վերականգնվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ատլետիկո Ավասիոնը (ներկայումս Ատլետիկո Մադրիդ), Վալենսիան և Սևիլյան համարվում էին ուժեղագույն ակումբները։ Ատլետիկոյին թույլ տրվեց մասնակցել 1939-40 մրցաշրջանին Ռեալ Օվիեդոյի փոխարեն, քանի որ վերջինիս տնային տաշտը ավերվել էր պատերազմի ժամանակ։ Ակումբը տարավ իր առաջին հաղթանակը և կրկնեց այն 1941 թվականին։ Մինչդեռ այլ ակումբներ ունեին շատ կորուստներ պատերազմի ընթացքում, Ատլետիկոյի կորուստները համեմատաբար քիչ էին։ Վալենսիայի նախապատերազմական թիմից շատերը մնացին հետպատերազմական շրջանում և Վալենսիային տարան չեմպիոնության 1942, 1944 և 1947 թվականներին։ Նրանք նաև երկրորդն էին 1948 և 1949 թվականներին։ Սևիլյան նույնպես ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը` ավարտելով երկրորդ տեղում 1940 և 1942 թվականներին և միակ հաղթանակը տարավ 1946 թվականին։ Տասնամյակի վերջում հզորացավ Բարսելոնան, որը հաղթեց Լա Լիգայում 1945, 1948 և 1949 թվականներին։

Ալֆրեդո դի Ստեֆանո, Պուշկաշ, Կուբալա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգությամբ արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոն Ռեալ Մադրիդի առաջատար ֆուտբոլիստներից էր 1950-ական թվականներին:

Չնայած Ատլետիկո Մադրիդը, նախկինում հայտնի որպես Ատլետիկո Ավասիոն, դարձավ չեմպիոն 1950 և 1951 թվականներին` խաղալով Կատենաչչո Էլենիո Էրերա գլխավորությամբ, 1950-ականներին սկսվեց Բարսելոնա/Ռեալ Մադրիդի առավելությունը։ 1930-ական, 1940-ական և 1950 ական թվականներին նրանք ունեին խիստ սահմանափակումներ օտարերկրյա ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում։ Առավելագույնը ակումբները ունենում էին երեք օտարերկրացի ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նվազագույնը ութ տեղացի ֆուտբոլիստ պետք է խաղային ամեն խաղում։ 1950-ականներին այս կանոնը շրջանցեցին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան` քաղաքացիություն շնորհելով Ալֆրեդո դի Ստեֆանոյին, Ֆերենց Պուշկաշին և Լադիսլավ Կուբալային։ Կուբալայի ջանքերով Բարսելոնան նվաճեց տիտղոսը 1952 և 1953 թվականներին։ Դի Ստեֆանոյի, Պուշկաշի և Ֆրանսիսկո Խենտոյի օգնությամբ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ական թվականների 2-րդ կեսին։ Մադրիդը առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն որպես Ռեալ Մադրիդ 1954 թվականին և պաշտպանեց տիտղոսը 1955 թվականին։ Նրանք նաև հաղթեցին 1957 և 1958 թվականներին և աս ընթացքում միայն մեկ մրցաշրջան կարողացավ կորզել Ատլետիկ Բիլբաոն։ Այս ընթացքում Ռեալ Մադրիդը նաև տիրեց Եվրոպական գավաթին անընդմեջ հինգ անգամ։

Մադրիդի տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-ից 1980 թվականներին Լա Լիգայի առաջատարն էր Ռեալ Մադրիդը` դառնալով չեմպիոն 14 անգամ, չնայած Եվրոպական գավաթում նրանք հաղթեցին միայն 1966 թվականին։

Ռեալ Մադիդրը դարձավ Լա Լիգայի հաղթող հինգ անգամ անընդմեջ 1961-ից 1965 թվականներին, կրկնակի երեք անգամ անընդմեջ (1967–1969 և 1978–1980): Այս ժամանակաշրջանում միայն Ատլետիկո Մադրիդը կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռեալին` դառնալով չեմպիոն 1966, 1970, 1973 և 1977 թվականներին։ Այլ ակումբներից չեմպիոն կարողացավ դառնալ Վալենսիան 1971 թվականին և Յոհան Կրոյֆի Բարսելոնան 1974 թվականին։

Մադրիդի հաղթարշավն ավարտվեց 1981 թվականին, երբ Ռեալ Սոսիեդադը նվաճեց իր առաջին տիտղոսը։ Նրանք հաջողությունը կրկնեցին 1982 թվականին և նրանց հաղթարշավը շարունակեց մեկ այլ բասկյան ակումբ Ատլետիկ Բիլբաոն, որը հաղթեց 1983 և 1984 թվականներին։ Թերի Վենեյբլսսի գլխավորությամբ Բարսելոնան դարձավ չեմպիոն 1985 թվականին, որից հետո հինգ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռեալ Մադրիդը (1986–1990), ակումբը մարզում էր Լեո Բենհակեր և ակումբի կազմում խաղում էին Հուգո Սանչեսը և լեգենդար ֆուտբոլիսնտր, ինչպիսիք էին Էմիլիո Բուտրագենիո, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միչելը և Միգել Պարսեդան։

Յոհան Կրոյֆը վերադարձավ Բարսելոնա 1988 թվականին և կազմեց լեգենդար Երազանքների թիմը։ Կրոյֆը մարզեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խոսեպ Գվարդիոլան, Խոսե Մարի Բակերոն, Չիկի Բեգիրիստայնը, Յոն Անդոնի Կայկոեչեան, Ռոնալդ Կումանը, Միքայել Լաուդրուպը, Ռոմարիոն և Խրիստո Ստոիչկովը։ Այս թիմը հաղթեց Լա Լիգայում չորս անգամ 1991-ից 1994 թվականներին և Եվրոպական գավաթը 1992 թվականին։ Լաուդրուպը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և օգնեց նրանց առաջ անցնել Բարսելոնայից 1995 թվականին։ Ատլետիկո Մադրիդը իններորդ անգամ դարձավ չեմպիոն 1996 թվականին, իսկ Ռեալ Մադրիդը տիրացավ մրցանակին 1997 թվականին։ Կրոյֆի հաջողությունից հետո Բարսելոնայի մարզիչ դարձավ մեկ այլ հոլանդացի Այաքսի նախկին մարզիչ Լուի վան Գալը, ով ակումբ բերեց Լուիշ Ֆիգու, Լուիս Էնրիկեին և Ռիվալդոյին։ Բարսելոնան նրա գլխավորությամբ հաղթեց Լա Լիգայում 1998 և 1999 թվականներին։

Նոր դար մուտք գործելիս Լա Լիգայի գլխավոր մրցակիցներն էին Բարսելոնան և Ռեալ Մադրիդը։ 1993-ից 2004 թվականներին Դեպորտիվո Լա Կորունյան ավարտեց լավագույն եռյակում տասն անգամ, ինչը Ռեալից և Բարսելոնայից լավ արդյունք էր, իսկ 2000 թվականին Խավիեր Իրուրետայի գլխավորությամբ նրանք դարձան իններորդ ակումբը, որը դարձավ Լա Լիգայի հաղթող։ Ռեալ Մադրիդը դարձավ Լա Լիգայի հաղթող 2001 և 2003 թվականներին, բացի այդ նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան 2000 և 2002 թվականներին, իսկ 2007 թվականին նրանք 30-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Այս ընթացքում երկու անգամ Լա Լիգայում հաղթեց Վալենսիան, բացի այդ Վալենսիան Հեկտոր Կուպերի գլխավրությամբ դուս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 և 2001 թվականներին։ Նրան հաջորդած Ռաֆայել Բենիտեսը հաղթեց Լա Լիգայում 2002 և 2004 թվականներին և ՈՒԵՖԱ գավաթը 2004 թվականին։ 2004-05 մրցաշրջանում տեղի ունեցավ Բարսելոնայի վերադարձը, որում հանդես էր գալիս Ռոնալդինիոն և նվաճեցին իրենց առաջին տիտղոսը նոր դարում։ Այս հաջողությունը կրկնեցին նաև հաջորդ` 2005-06 մրցաշրջանում։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսիք էին Ռաուլը, Ռուդ վան Նիստելռոյը և Գոնսալո Իգուաինը, Ռեալ հաղթեց Լա Լիգայում 2006-07 և 2007-08 մրցաշրջաններում։ Խոսեպ Գվարդիոլայի Երազանքների թիմը, որտեղ խաղում էին Լիոնել Մեսսին, Չավի Էռնանդեսը և Անդրես Ինիեստան, Բարսելոնան երեք անգամ անընդմեջ դարձավ Լա Լիգայի հաղթող (2008–09, 2009–10 և 2010–11):

Հանդիպում Դեպորտիվո Լա Կորունյայի և Բարսելոնայի միջև 2016-17 մրցաշրջանի ժամանակ:

2011–12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը նվաճեց Լա Լիգայի իր 32-րդ տիտղոսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ` հաղթահարելով ռեկորդային 100 միավորի սահմանագիծը և դառնալով 121 գոլի հեղինակ, 32 տնային և 16 մրցակցի հարկի տակ հաղթանակներով։ Բարսելոնան Տիտո Վիլանովայի գլխավորությամբ նույնպես հաղթահարեց 100 միավորի սահմանագիծը հաջորդ` 2012-13 մրցաշրջաններում։ Ատլետիկո Մադրիդը դառնալով 2013-14 մրցաշրջանի հաղթող, նվաճեց տիտղոսը 18 տարի ընդմիջումից հետո և առաջին տիտղոսը 2003-04 մրցաշրջանից հետո, որը չէին հաղթել Ռեալ Մադրիդը կամ Բարսելոնան։ Բարսելոնան հաղթեց 2014-15 և 2015-16 մրցաշրջաններում։ Ռեալ Մադրիդը վերադարձրեց տիտղոսը Զինեդին Զիդանի գլխավորությամբ 2016-17 մրցաշրջանում։ Բարսելոնան, դառնալով 2017-18 մրցաշրջանի հաղթող, իր տիտղոսների քանակը հասցրեց 7-ի վերջին 10 տարում։

Ներկա մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում են 20 ակումբներ, ներառյալ 17 ակումբ 2016-17 մրցաշրջանից և երեք ակումբ Սեգունդա դիվիզիոնից։ Երկու ակմումբ Սեգունդայից տեղափոխվեցին ուղղակի (Լևանտե և Ժիրոնա), իսկ երրորդ ակումբը դարձավ Խետաֆեն, որը հաղթեց Փլեյ օֆֆում։

Մարզադաշտեր և վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Վայր Մարզադաշտ Տարողունակություն
Ալավես Վիտորիա Մենդիսոռոսա 7004198400000000000♠19 840[4]
Ատլետիկ Բիլբաո Բիլբաո Սան Մամես 7004532890000000000♠53 289[5]
Ատլետիկո Մադրիդ Մադրիդ Վանդա Մետրոպոլիտանո 7004680000000000000♠68 000[6]
Բարսելոնա Բարսելոնա Կամպ Նոու 7004993540000000000♠99 354[7]
Սելտա Վիգո Վիգո Բալաիդոս 7004290000000000000♠29 000[8]
Դեպորտիվո Լա Կորունյա Լա Կորունյա Էստադիո Ռիասոր 7004329120000000000♠32 912[9]
Էյբար Էյբար Իպուրուա 7003708300000000000♠7083[10]
Էսպանյոլ Բարսելոնա Կոռնելյա-Էլ Պրատ 7004405000000000000♠40 500[11]
Խետաֆե Խետաֆե Կոլիսեում Ալֆոնսո Պերես 7004170000000000000♠17 000[12]
Ժիրոնա Ժիրոնա Մոնտիլիվի 7004135000000000000♠13 500[13]
Լաս Պալմաս Լաս Պալմաս Գրան Կանարիա 7004331110000000000♠33 111[14]
Լեգանես Լեգանես Բատերքյու 7004109220000000000♠10 922[15]
Լևանտե Վալենսիա Սիուդադ դե Վալենսիա 7004263540000000000♠26 354[16]
Մալագա Մալագա Լա Ռոսալեդա 7004300440000000000♠30 044[17]
Ռեալ Բետիս Սևիլյա Բենիտո Վիլյամարին 7004607200000000000♠60 720[18]
Ռեալ Մադրիդ Մադրիդ Սանտյագո Բերնաբեու 7004810440000000000♠81 044[19]
Ռեալ Սոսիեդադ Սան Սեբաստիան Անոետա 32 000
Վալենսիա Վալենսիա Մեստալիա 7004495000000000000♠49 500[22]
Վիլյառեալ Վիլյառեալ Էստադիո Էլ Մադրիգալ 7004248900000000000♠24 890[23]

Լա Լիգայի ակումբները Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդը ընդդեմ Բորուսիա Դորտմունդի 2013 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում:

Լա Լիգան ներկա դրությամբ Եվրոպական լիգաների ՈՒՖԱ դասակարգման աղյուսակում առաջինն է, որի հիմքում ընկած է Լա Լիգայի ակումբների կատարողականը վերջին հինգ տարիներին, երկրորդ տեղում գերմանական Բունդեսլիգան է, իսկ երրորդ տեղում` անգլիական Պրեմիեր Լիգան[24]։

Եվրոպական ֆուտբոլում Լա Լիգայից ամենահաջողակներն են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Վալենսիան։ Այս երեք ակումբները Սևիլյայի և Ատլետիկոյի հետ միասին միակ իսպանական ակումբներն են, որոնք նվաճել են եվրոպական մրցանակներ։ Դեպորտիվո Լա Կորունյան մասնակցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին հինգ մրցաշրջան անընդմեջ, իսկ 2003-04 մրցաշրջանում դուրս է եկել կիսաեզրափակիչ[25]։

2005-06 մրցաշրջանում Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների լիգայում և Սևիլյան հաղթեց ՈՒԵՖԱ գավաթում` դարձնելով Լա Լիգան առաջին լիգան, որը իրականացրեց եվրոպական «երկյակ» 1997 թվականից հետո։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգան դարձավ միակ լիգան, որի հինգ ակումբներ որակավորվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ (Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Սևիլյա և Վալենսիա

Ելույթներ ըստ ակումբների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Չեմպիոն 2-րդ տեղ Մրցաշրջաներ
Ռեալ Մադրիդ
36
26
1931–32, 1932–33, 1953–54, 1954–55, 1956–57, 1957–58, 1960–61, 1961–62, 1962–63, 1963–64, 1964–65, 1966–67, 1967–68, 1968–69, 1971–72, 1974–75, 1975–76, 1977–78, 1978–79, 1979–80, 1985–86, 1986–87, 1987–88, 1988–89, 1989–90, 1994–95, 1996–97, 2000–01, 2002–03, 2006–07, 2007–08, 2011–12, 2016–17, 2019–20, 2021–22, 2023–24
Բարսելոնա
28
28
1929, 1944–45, 1947–48, 1948–49, 1951–52, 1952–53, 1958–59, 1959–60, 1973–74, 1984–85, 1990–91, 1991–92, 1992–93, 1993–94, 1997–98, 1998–99, 2004–05, 2005–06, 2008–09, 2009–10, 2010–11, 2012–13, 2014–15, 2015–16, 2017–18, 2018–19, 2022–23, 2024–25
Ատլետիկո Մադրիդ
11
10
1939–40, 1940–41, 1949–50, 1950–51, 1965–66, 1969–70, 1972–73, 1976–77, 1995–96, 2013–14, 2020–21
Ատլետիկ Բիլբաո
8
7
1929–30, 1930–31, 1933–34, 1935–36, 1942–43, 1955–56, 1982–83, 1983–84
Վալենսիա
6
6
1941–42, 1943–44, 1946–47, 1970–71, 2001–02, 2003–04
Ռեալ Սոսիեդադ
2
3
1980–81, 1981–82
Դեպորտիվո Լա Կորունյա
1
5
1999–2000
Սևիլյա
1
4
1945–1946
Ռեալ Բետիս
1
1934–1935

Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ[26] ամբողջական պատկերն է բոլոր հանդիպումները հաշվի առած այդ թվում միավորները և գոլերը սկսած Լա Լիգայի հիմնադրման 1929 թվականից։ Աղյուսակը կազմված է 2016-17 մրցաշրջանը հաշվի առած[27]։ Թավատառով ակումբները հանդես են գալիս Լա Լիգայի 2017-18 մրցաշրջանում։

Դիրք Ակումբ Մրց Մ ԱՀ Հ Ո Պ ԽԳ ԲԳ 1-ին 2-րդ 3-րդ 4-րդ 5-րդ 6-րդ Ընդ Նորամուտ Սկսած/
Վերջին
Լավ
1Ռեալ Մադրիդ86438527621647552563594731403323883479192919291
2Բարսելոնա8642622762158156062159003114242512124683192919291
3Ատլետիկո Մադրիդ8034422614124159877545343309108169765619292002–031
4Վալենսիա8233862664118761686143983469661011107501931–321987–881
5Ատլետիկ Բիլբաո86336827621209633920463137008710581049192919291
6Սևիլյա7328192408990531887368033731445126321934–352001–021
7Էսպանյոլ822792262694860810703609388945251619291994–953
8Ռեալ Սոսիեդադ7025732302864577861322832302325431919292010–111
9Սարագոսա58210919866985227662683284714544181939–402012–132
10Բետիս51188417286064406822159249212344141932–332015–161
11Դեպորտիվո45181415305633925752052218815411121941–422014–151
12Սելտա Վիգո511789169858638972322782624245111939–402012–134
13Վալյադոլիդ42147114664633846191767218011131948–492013–144
14Ռասինգ Սանտանդեր4414161428453336639184323681121519292011–122
15Սպորտինգ Խիխոն4313891458471358629175321521122171944–452015–162
16Օսասունա37135113184263275651500183422261935–362016–174
17Օվիեդո3811741192408292492164219513224111933–342000–013
18Մալյորկա2711489883332563991182137122151960–612012–133
19Լաս Պալմաս3310201096367242487134717461111151951–522015–162
20Վիլյառեալ179706462661722088927891123291998–992013–142
21Մալագա167716082041592457558371121999–002008–094
22Գրանադա236677422181753498191157221941–422011–126
23Ռայո Վալիեկանո1766265218914830576010881977–782015–168
24Էլչե2160667820318029575010221121959–602014–155
25Խետաֆե12553456147112197520633112004–052015–166
26Դեպորտիվո Մալագա205436471861712906669261949–501989–907
27Հերկուլես2053862818414929571610501451935–362010–115
28Տեներիֆե13510494155128211619744221961–622009–105
29Մուրսիա184455861451432986079921940–412007–0811
30Ալավես1242138012581174458623111930–312016–176
31Լևանտե1141640211395194430632111963–642015–166
32Սալամանկա123754231231021984225811974–751998–997
33Սաբադել14353426129952024927201121943–441987–884
34Կադիս123434481041272173936621977–782005–0612
35Լոգրոնես929334696921582914891987–881996–977
36Կաստելյոն11285334103791524195881231941–421990–914
37Ալբասետե727727076761183204101991–922004–057
38Ալմերիա624222862561102443662007–082014–158
39Կորդովա92302828263137285430111962–632014–155
40Կոմպոստելա41901605245631992411994–951997–9810
41Ռեկրեատիվո51881865046902022961978–792008–098
42Բուգոս61682045950952163101971–721979–8012
43Պոնտևեդրա61501805344831652211963–641969–707
44Նումանսիա41481523737781552531999–002008–0917
45Էյբար31321143527521391672014–152014–1510
46Արենաս710713043216622730813419291934–353
47Ռեալ Բուրգոս3961142644441011391990–911992–939
48Գիմնաստիկ4911163416661812951947–482006–077
49Էքստրեմադուրա28380202337621171996–971998–9917
50Մերիդա28180192437701151995–961997–9819
51Ալկոյանո4761083016621452521945–461950–5110
52Խեան371902913481211831953–541957–5814
53Ռեալ Յունիոն456722114371531841119291931–326
54ԱԴ Ալմերիա25268171833711161979–801980–8110
55Եվրոպա34254186309713119291930–318
56Լիեդա24068131441701821950–511993–9416
57Լեգանես135388111936552016–172016–1717
58Խերես134388102038662009–102009–1020
59Կոնդալ12230781537571956–571956–5716
60Ատլետիկո Տիտուան11930751851851951–521951–5216
61Կուրտուրալ Լեոնեսա11430542134651955–561955–5615
62Ժիրոնա12017–182017–18

Լիգայի կարգավիճակ 2015-16 դրությամբ.

Լա Լիգա 2015-16
Սեգունդա Դիվիզիոն 2015-16
Սեգունդա Դիվիզիոն B 2015-16
Տերցերա Դիվիզիոն 2015-16
Ռեգիոննալ դիվիզիոններ
Կորոշվի
Ակումբներն այլևս գոյություն չունեն

Ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ԵՄ ֆուտբոլստների մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Լիգայում ֆուտբոլիստները կարող են ստանալ քաղաքացիություն, եթե եկել են այլ երկներից։ Եթե ֆուտբոլիստները չունեն եվրոպական արմատներ, նրանք կարող են ստանալ քաղաքացիություն հինգ տարի խաղալուց հետո։ Որոշ դեպքերում նրանք կարող են ունենալ եռաքաղաքացիություն, օրինակ Լեո Ֆրանկոն, ով ծնվել էր Արգենտինայում, ուներ իտալական ծագում և ստացավ իսպանական անձնագիր` խաղալով Լա Լիգայում հինգ տարուց ավել։

Անհատական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև2008-09 մրցաշրջանը Լա Լիգան չի սահմանել որևէ պաշտոնական անգատական մրցանակներ։ 2008-09 թվականից Լիգան սահմանեց անհատական LFP մրցանակներ անհատ ֆուտբոլիստների համար

Նահատական մրցանակներից ամենահեղինակավորները Marca պարբերականի կողմից սահմանած չորս մրցանակներն են, որոնցից Պիչիչի մրցանակը տրվում է լավագույն ռմբարկուին, Ռիկարդո Սամոռա մրցանակը դարպասապահին, ով ամենաքիչ գոլն է բաց թողել միջին հաշվով, Ալֆրեդո դի Ստեֆանո մրցանակը, որի դափնեկրին ընտրում են և համարում բոլոր առումներով լավագույն ֆուտբոլիստ և Սառա մրցանակը տրվում է լավագույն իսպանացի ռմբարկուին։

2013-14 մրցաշրջանից Լա Լիգան նաև սահմանել է Ամսվա լավագույն մարզիչ և ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակները։

Առաջին Լա Լիգայի ֆուտբոլիստը, որը տրանսֆերային ռեկորդի հեղինակ դարձավ Լուսի Սուարեսն էր 1961 թվականին, ով Բարսելոնայից տեղափոխվեց Ինտեր Միլան £152,000 դիմաց։ Տասներկու տարի անց Յոհան Կրոյֆի համար Բարսելոնան ռեկորդային £922,000 վճարեց Այաքսին։ 1982 թվականին Բարսելոնան նոր ռեկորդ սահմանեց` Դիեգո Մարադոնայի համար Բոկա Խունիորսին վճարելով £3 միլիոն[28]։ Ռեալ Բետիսը թարմացրեց աշխարհի ռեկորդը 1998 թվականին՝ Դենիլսոնի համար Սան Պաուլոյին վճարելով £21.5 միլիոն[29]։

Վերջին վեց տրանսֆերային ռեկորդներից չորսը պատկանում են Ռեալ Մադրիդին` պայմանագիր կնքելով Լուիշ Ֆիգուի, Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ։ Վերջինիս համար Ռեալը վճարեց £85.3 միլիոն (€103.4 միլիոն / $140 միլիոն)։

Ֆուտբոլիսների ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ռմբարկուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
04 հուլիսի 2023-ի դրությամբ
Դիրք Ազգ Անուն Ակումբ Տարիներ Գոլեր Խաղեր Միջին
1 Արգենտինա Լիոնել Մեսսի Բարսելոնա 2004–20214745200.91
2 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու Ռեալ Մադրիդ 2009–3112921.2
3 Իսպանիա Տելմո Սառա Ատլետիկ Բիլբաո 1940–19552512780.9
4 Ֆրանսիա Կարիմ Բենզեմա Ռեալ Մադրիդ 2009–20232384390.8
5 Մեքսիկա Հուգո Սանչես Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ և Ռայո Վալեկանո 1981–19942343470.7
6 Իսպանիա Ռաուլ Ռեալ Մադրիդ 1994–20102285500.4
7 Իսպանիա Ալֆրեդո դի Ստեֆանո Ռեալ Մադրիդ և Էսպանյոլ 1953–19662273290.7
8 Իսպանիա Սեզար Ռոդրիգես Գրանադա, Բարսելոնա, Կուլտուրալ Լեոնեսա և Էլչե 1939–19552233530.6
9 Իսպանիա Կուինի Սպորտինգ Խիխոն և Բարսելոնա 1970–19872194480.5
10 Իսպանիա Պաինյո Սելտա, Ռեալ Մադրիդ և Դեպորտիվո 1943–19562102780.8

Ամենաշատ հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
04 Հունիսի 2023-ի դրությամբ
Դիրք Ազգ Անուն Տարիներ Հանդիպումներ Գոլեր
1 Իսպանիա Անդոնի Սուբիսառետա 1981–19986220
2 Իսպանիա Խոակին 2001-այժմ61778
3 Իսպանիա Ռաուլ Գարսիա 2004-այժմ581110
4 Իսպանիա Ռաուլ 1994–2010550228
5 Իսպանիա Էուսեբիո Սակրիստան 1983–200254336
6 Իսպանիա Ֆրանցիսկո Բուայո 1980–19975420
7 Իսպանիա Մանուել Սանչիս 1983–200152332
8 Արգենտինա Իսպանիա Լիոնոլ Մեսսի 2004-2021520474
9 Իսպանիա Իկեր Կասիլյաս 1999–20155100
10 Իսպանիա Սերխիո Ռամոս 2003-2021 508 74
11 Իսպանիա Չավի Էռնանդես 1998–201550558

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «LaLiga and Santander strike title sponsorship deal». LaLiga. 2016 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Reglamento General de la RFEF 2010 (Artículo 201.2) (page 138)» (PDF) (Spanish). RFEF. 2010 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Criterios de puntuación del juego limpio» (Spanish). RFEF. 1998 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Instalaciones» (իսպաներեն). Deportivo Alavés. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  5. «Athletic Club - San Mamés (2013)». Athletic Club. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  6. «Wanda Metropolitano». StadiumDB. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  7. «Camp Nou - FC Barcelona». FC Barcelona. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  8. «Celta de Vigo - CLUB». Real Club Celta de Vigo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Riazor». Deportivo de La Coruña. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  10. «Capacity of Ipurua stands at 7,083». SD Eibar. 2017 թ․ փետրվարի 3.
  11. «RCDE Stadium - Ficha Técnica». RCD Espanyol. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  12. «Datos Generales». Getafe CF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  13. «Campanya abonats 17/18» (կատալաներեն). Girona FC. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Estadio de Gran Canaria». UD Las Palmas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  15. «Instalaciones - Leganés - web oficial» (իսպաներեն). CD Leganés. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  16. Superdeporte. «El Ciutat de Valencia estrena lavado de cara para Europa - Superdeporte». www.superdeporte.es. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  17. «ESTADIO LA ROSALEDA». Málaga CF. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  18. «New features for Benito Villamarín Stadium». www.realbetisbalompie.es (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  19. «Santiago Bernabéu Stadium». Real Madrid C.F. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  20. «El estadio - Real Sociedad de Fútbol». Real Sociedad. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  21. «Sevilla Fútbol Club - La entidad». Sevilla FC. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  22. «Camp de Mestalla» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  23. «2011/12 UEFA Champions League statistics handbook - Clubs continued» (PDF). UEFA.
  24. «UEFA ranking of European leagues». Bert Kassies. 2011 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  25. «UEFA club competitions press kit (.PDF archive, page 23)» (PDF). UEFA Official Website. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Clasificación Histórica Liga BBVA». LFP. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  27. All Time Table of Spanish team in La Liga Rsssf.com
  28. «Gareth Bale: The history of the world transfer record». BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  29. «World Cup winner Denilson on trial at Bolton Wanderers». Daily Mail. 2009 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Լիգա» հոդվածին։