Խուան Գրիս իսպ.՝ Juan Gris | |
|---|---|
| Ի ծնե | իսպ.՝ José Victoriano González-Pérez |
| Ծնվել է | մարտի 23, 1887(1887-03-23)[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[4][5] |
| Վախճանվել է | մայիսի 11, 1927(1927-05-11)[1][2][3][…] (40 տարեկան) |
| Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր[4][5] և Փարիզ[6] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող, գծագրող, բեմանկարիչ, նկարիչ-փորագրող, վիզուալ արտիստ և արվեստագետ |
| Ոճ | կուբիզմ[4][7] |
| Ժանր | analytical cubism?, նատյուրմորտ[8], աբստրակցիոնիզմ[8], ֆիգուրատիվիզմ[8] և դիմապատկեր[8] |
| Թեմաներ | գեղանկարչություն[6], Կերպարվեստ[6], քանդակագործություն[6] և կուբիզմ[6] |
| Ուշագրավ աշխատանքներ | Գրաֆին և գիրք, Պաբլո Պիկասոյի դիմանկարը, Անիսոնի շիշ և The Blue Carpet? |
| Ներշնչվել է | Անրի Մատիս և Պաբլո Պիկասո |
Խուան Գրիս (իսպ.՝ Juan Gris, իսկական անունը՝ իսպ.՝ José Victoriano González-Pérez, մարտի 23, 1887(1887-03-23)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4][5] - մայիսի 11, 1927(1927-05-11)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր[4][5] և Փարիզ[6]), իսպանացի նկարիչ և քանդակագործ, կուբիզմի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մադրիդի արվեստի և գիտության դպրոցում, համագործակցել է հումորային ամսագրերի հետ։ Վաղ աշխատանքներում զգալիորեն նկատելի է մոդեռնի ազդեցությունը։ 1906 թվականին, Մադրիդի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է Մոնմարտրում՝ Բատու-Լավուարում։ Այստեղ ծանոթացել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն, Ժորժ Բրաքը, Ֆեռնան Լեժեն, ինչպես նաև բանաստեղծ Մաքս Ժակոբի հետ։
Նրա նկարների հիմնական ժանրը նատյուրմորտն է։ Գրիսի առաջին և ամենահաջող գեղանկարը «Օմմաժ Պիկասո» գեղանկարն է, որը ցուցադրվել է 1912 թվականին Բարսելոնայում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականի հոկտեմբերից հետո, Գրիսը հաճախ է հիվանդացել ուրեմիայի ընդհարումներով և ունեցել է սրտի խնդիրներ։ Մահացել է երիկամային անբավարարությունից[9] 1927 թվականի մայիսի 11-ին Բուլոն-Բիանկուրում (Փարիզ), 40 տարեկան հասակում՝ միայնակ թողնելով կնոջը՝ Ջոզեթին, և որդուն՝ Ժորժին։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիսի աշխատանքների ամենամեծ աճուրդը հասել է 57.1 մլն ամերիկյան դոլարի (£34.8 միլիոն)։ Այդքան գումարով վաճառվել է նրա 1915 թվականին նկարած «Nature morte à la nappe à carreaux» գեղանկարը[10]։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղամարդը սրճարանում: 1914: Նյու-Յորք
- Ժալյուզի: 1914: Թեյթ պատկերասրահ (Լոնդոն)
- Գինով լցված բաժակ և խաղաքարտեր: Կոլաժ. 1913
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Juan Gris (նիդերլ.)
- 1 2 3 4 Juan Gris — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Artnet — 1998.
- ↑ Green, Oxford Art Online: "Juan Gris"
- ↑ «Juan Gris (1887-1927) | Nature morte à la nappe à carreaux | Impressionist & Modern Art Auction | 20th Century, Paintings | Christie's». Christies.com.cn. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apollinaire G. Juan Gris// Apollinaire G. Oevres en prose completes. II. Paris: Gallimard, 1991, p. 39-41
- Kahnweiler D.H. Juan Gris, sa vie, son œuvre, ses écrits. Paris: Gallimard, 1946 (переизд. 1969, англ. изд.: Juan Gris, his life and work. New York: H.N. Abrams, 1946)
- Juan Gris. New York: Skira, 1958
- Jackson Martín R. Juan Gris. Barcelona: Ediciones Polígrafa, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքները աշխարհի տարբեր թանգարաններում
- Աշխատանքները on line Արխիվացված 2007-03-13 Wayback Machine
- Կենսագրություն (իսպ.) Արխիվացված 2009-08-13 Wayback Machine
- Կենսագրություն (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Գրիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||