Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հանս Ցիմեր |
|---|
 |
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Zimmer |
|---|
| Ի ծնե անուն | գերմ.՝ Hans Florian Zimmer |
|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[1][2][3][…] (68 տարեկան) Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[4] |
|---|
| Երկիր | Գերմանիա և ԱՄՆ |
|---|
| Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն և Երաժշտություն Համակարգչային խաղերում |
|---|
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, կիթառահար, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ |
|---|
| Գործիքներ | դաշնամուր, Բանջո, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, կիթառ և բաս կիթառ |
|---|
| Լեյբլ | Remote Control Productions? և Bleeding Fingers Music? |
|---|
| Կրթություն | Հարթվուդ Հաուս |
|---|
| Անդամակցություն | Helden? |
|---|
| Ամուսին | Vicki Carolin?[5] և Suzanne Zimmer?[5] |
|---|
| Պարգևներ | |
|---|
| Կայք | hans-zimmer.com |
|---|
Hans Zimmer Վիքիպահեստում |
Հանս Ֆլորիան Ցիմեր (գերմ.՝ Hans Florian Zimmer, սեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[4]), գերմանացի կոմպոզիտոր, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր։
Ցիմերը ծնվել է Ֆրանկֆուրտում, բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը։ Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»։ Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։ 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ։ Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «Անձրևի մարդը» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ լավագույն երաժշտության համար։ Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «Գլադիատորը», «Եգիպտոսի արքայազնը», «Առյուծ արքան», որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «Սկիզբ»։ Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են Սթիվ Յաբլոնսկին, Ջեյմս Դուլին և Ջեֆ Զանելին։ Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են Հարի Գրեգսոն-Ուիլյամսը, Մարք Մանչինին և Կլաուս Բադելթը։ 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։ The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը։ 2011 թ. Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար։ Ներկա պահին Ցիմերը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ։
- 2012 - Մռայլ ասպետը։ Առասպելի վերածնունդը \ The Dark Knight Rises
- 2012 - Մադագասկար 3 \ Madagascar 3: Europe's Most Wanted
- 2011 - Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը \ Sherlock Holmes: A Game of Shadows
- 2011 - Թռչունների խանդը \ Jealous of the Birds
- 2011 - Հետաքրքրություն (սերիալ) \ Curiosity
- 2011 - Քունգ Ֆու պանդա 2 \ Kung Fu Panda 2
- 2011 - Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին \ Pirates of the Caribbean: On Stranger Tides
- 2011 - Ռանգո \ Rango
- 2010 - Մեգաուղեղ \ Megamind
- 2010 - Սկիզբ \ Inception
- 2009 - Շերլոկ Հոլմս \ Sherlock Holmes
- 2009 - Սովորական դժվարություններ \ It's Complicated
- 2009 - Angels & Demons
- 2008 - Մադագասկար 2 \ Madagascar: Escape 2 Africa
- 2008 - Ֆրոսթ/Նիքսոն \ Frost/Nixon
- 2008 - Մռայլ ասպետը \ The Dark Knight
- 2008 - Քունգ Ֆու պանդա \ Kung Fu Panda
- 2007 - Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին \ Pirates of the Caribbean: At World's End
- 2006 - Արձակուրդներ \ The Holiday
- 2006 - Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը \ Pirates of the Caribbean: Dead Man's Chest
- 2006 - The Da Vinci Code
- 2005 - Բեթմեն։ Սկիզբ \ Batman Begins
- 2005 - Մադագասկար \ Madagascar
- 2004 - Իսպանական անգլերեն \ Spanglish
- 2004 - Արթուր թագավորը \ King Arthur
- 2003 - Վերջին սամուրայը \ The Last Samurai
- 2001 - Պեռլ Հարբոր \ Pearl Harbor
- 2001 - Սև արծվի ընկնելը \ Black Hawk Down
- 2001 - Հանիբալ \ Hannibal
- 2000 - Mission: Impossible II
- 2000 - Գլադիատոր \ Gladiator
- 1998 - Բարակ կարմիր գիծ \ The Thin Red Line
- 1998 - Եգիպտոսի արքայազնը \ The Prince of Egypt
- 1996 - Ժայռը \ The Rock
- 1995 - Կարմիր մակնթացություն \ Crimson Tide
- 1994 - Առյուծ արքան \ The Lion King
- 1991 - Թելման և Լուիզը \ Thelma & Louise
- 1989 - Միսս Դեյզիի վարորդը \ Driving Miss Daisy
- 1988 - Անձրևի մարդը \ Rain Man
- 1987 - Քամի \ The Wind
- 1984 - Հաջողությունը ամենալավ վրեժն է \ Success Is the Best Revenge
- «Օսկար»
- 2011 - առաջադրում - «Սկիզբ» ֆիլմի համար
- 2010 - առաջադրում - «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
- 2001 - առաջադրում - «Գլադիատոր» ֆիլմի համար
- 1999 - առաջադրում - «Բարակ կարմիր գիծ» և «Եգիպտոսի արքայազնը» ֆիլմերի համար
- 1998 - առաջադրում - «As Good as It Gets» ֆիլմի համար
- 1997 - առաջադրում - «The Preacher's Wife» ֆիլմի համար
- 1995 - մրցանակ - «Առյուծ արքան» ֆիլմի համար
- 1989 - առաջադրում - «Անձրևի մարդը» ֆիլմի համար
- «Ոսկե Գլոբուս» (8 առաջադրում և 2 մրցանակ)
- «BAFTA» (5 առաջադրում)
- «Գրեմի» (5 առաջադրում և 2 մրցանակ)
- 2011 - «Սկիզբ» և «Շերլոկ Հոլմս»
- 2009 - մրցանակ - «Մութ ասպետը» Ջեյմս Նյութան Հովարդի հետ համատեղ
- 2007 - «Դա Վինչիի ծածկագիրը» և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը»
- 2001 - «Գլադիատոր»
- 1996 - մրցանակ - «Կարմիր մակնթացություն»
- 1995 - «Առյուծ արքան»
- 1991 - «Միսս Դեյզիի վարորդը»
| |
|---|
| | Ֆոտո, վիդեո և աուդիո | |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
|
|
|