◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆա Իդեմ
իտալ.՝ Josefa Idem
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1964(1964-09-23) (61 տարեկան)
ԾննդավայրGoch, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և կանոեի թիավար
ԱմուսինԳուգլիելմո Գուերինի
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի սենատոր, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Minister for Sport? և Italian Minister for Youth Policies?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[1] և «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր[2]
🌐
 Josefa Idem Վիքիպահեստում

Յոեֆա Իդեմ[3] (գերմ.՝ Josefa Idem, սեպտեմբերի 23, 1964(1964-09-23), Goch, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա), Գերմանիայի և Իտալիայի բայդարկա վարող, 2000 թվականի օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն։ Պատմության մեջ առաջին կինն է, որ մասնակցել է 8 Օլիմպիական խաղերի (1984—2012 թվականներ)[4]։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր է։ Կարիերան ավարտել է 2012 թվականին։

2001-2007 թվականներին Ռավեննայի ձախ կենտրոնամետ կոալիցիայի քաղաքային խորհրդի անդամ է եղել։ 2013 թվականից Իտալիայի կոալիցիոն կառավարությունում հավասար հնարավորությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող առանց պորտֆելի նախարար էր։ 2013 թվականի հունիսի 24-ին, հարկերի սխալ վճարման պատճառով հարկադրված Է եղել թողնել իր պաշտոնը[5]։

Սպորտային կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Իտալիա՝ գլխավոր մարզիչ Գուլելմո Գուերինիի մոտ։  1990 թվականին ամուսնացել է Գուերինիի հետ և 1992 թվականից (այլ տվյալներով ՝ 1990 թվականից) սկսել է հանդես գալ Իտալիայի հավաքականում։

2000 թվականին Սիդնեյում հաղթել է իր կարիերայի միակ օլիմպիական ոսկին՝ եզրափակիչում շրջանցելով միայնակ-բայդարկաներ վարողներ կանադացի Կարոլին Բրյունեին և ավստրալիացի Քեթրին Բորչերտին։ 2004 թվականին Աթենքում զիջում է միայն հունգարուհի Նատաշա Յանիչին, իսկ 4 տարի անց Պեկինում 44-ամյա Իդեմը 0,004 վայրկյանով պարտվում է 25-ամյա ուկրաինուհի Իննա Օսիպենկո-Ռադոմսկայային։ 2012 թվականին Լոնդոնում առաջին կինն էր, որ մասնակցել է 8 օլիմպիադաների՝ եզրափակիչում 500 մետր վազքի միայնակ բայդարկաների եզրափակչում գրավելով 5-րդ տեղը։

Աշխարհի առաջնություններում Յոզեֆան արժանացել է ավելի քան 20 մրցանակի, այդ թվում ՝ 5 ոսկե մեդալ. Պոզնան — 1990 թ. (500 մ), Փարիզ-1991 թ. (500 մ), Սեգեդ-1998 թ. (1000 մ), Պոզնան-2001 թ. (500 մ և 1000 մ)։

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ սպա (2008 թ. սեպտեմբերի 1)
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր (3 հոկտեմբերի 2000 թ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆա Իդեմ» հոդվածին։