◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչեններ
Ընդհանուր քանակ

2 մլն.

Բնակեցում
Չեչնիա Չեչնիա1,400,000[1]
Ռուսաստան Ռուսաստան50,000 (առանց Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի)[1]
Դաղստանի Հանրապետություն Դաղստանի Հանրապետություն100,000[1]
Ինգուշեթիայի Հանրապետություն Ինգուշեթիայի Հանրապետություն13,000[1]
Կաբարդա-Բալկարական Հանրապետություն Կաբարդա-Բալկարական Հանրապետություն4,000[1]
Հյուսիսային Օսիայի Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն3,000[1]
Կարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա2,000[1]
Ադըղեայի Հանրապետություն Ադըղեայի Հանրապետություն1,000[1]
Ստավրոպոլի երկրամաս Ստավրոպոլի երկրամաս15,000[1]
Կրասնոդարի երկրամաս Կրասնոդարի երկրամաս1,000[1]
Եվրոպա Եվրոպա100,000[2]
Ղազախստան Ղազախստան33,000[1]
Թուրքիա Թուրքիա113,000[1]
Հորդանան Հորդանան10,000[1]
Ադրբեջան Ադրբեջան5,000[2]
Եգիպտոս Եգիպտոս5,000[2]
Սիրիա Սիրիա4,000[2]
Վրաստան Վրաստան10,000 (ներառնելով Քիստերին)[2]
Իրաք Իրաք2,500[3]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ500
Կանադա Կանադա100
Լեզու(ներ)
չեչեներեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
ինգուշներ

Չեչեններ (ինքնանվանում՝ Նոխչիյ, Նախչու, Նախչիյ), վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում, Չեչենական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 2.000.000 մարդ է։ Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում։

Ներկայում չեչենների մեծամասնությունը ապրում է Ռուսաստանի տարածքում, հիմնականում Չեչնիայի Հանրապետությունում։ Չեչենների պատմության մեջ եղել է մի քանի բնակեցում։

1865 թվականի Կովկասյան պատերազմից հետո մոտավորապես 5000 չեչենական ընտանիքներ տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք և այդ շարժումը սկսեցին կոչել մուհաջիրություն[4]։ Այսօր այդ մուհաջիրների ժառանգներն էլ կազմում են Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի չեչենական սփյուռքի հիմնական մասը[5]։

1944 թվականի փետրվարին ավելի քանի կես միլիոն չեչեններ տեղահանվել են իրենց մշտական ապրելավայրերից և բնակեցվել Միջին Ասիայում։ 1957 թվականի հունվարի 9-ին չեչեններին թույլատրվել է վերադառնալ իրենց կովկասյան ապրելավայրերը, սակայն ազգի որոշ մասը մնացել է Ղազախստանում և Ղրղզստանում։

Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներից հետո շատ չեչեններ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Արևմտյան Եվրոպա, Թուրքիա և արաբական երկրներ։ Նաև ավելացել է Ռուսաստանի Դաշնության մյուս շրջանների չեչենական սփյուռքը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեչենները(Tschetschenzen). Europa 1400 H.Kieperts Historischer Schulatlas, 1879

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 716