◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆոր դը Ֆրանս
ֆրանսերեն Fort-de-France
Զինանշան

14°36′0″N 61°4′0″W / 14.60000°N 61.06667°W / 14.60000; -61.06667
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՄարտինիկաՄարտինիկա
ՀամայնքՄարտինիկա և arrondissement of Fort-de-France?
Մակերես44,21 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն89 000 մարդ մարդ (2008)
Ազգային կազմֆրանսիացիներ
Փոստային դասիչ97203[1] և 97234[1]
Պաշտոնական կայքfortdefrance.fr
Ֆոր դը Ֆրանս (Ֆրանսիա)##
Ֆոր դը Ֆրանս (Ֆրանսիա)
Ֆոր դը Ֆրանս (Մարտինիկա)##
Ֆոր դը Ֆրանս (Մարտինիկա)

Ֆոր դը Ֆրանս (ֆրանսերեն՝ Fort-de-France), Մարտինիկի վարչական կենտրոն, Ֆրանսիայի անդրծովյան տարածք՝ Կարիբյան ծովումː Համարվում է Ֆրանսիական Վեստ Ինդիայի ամենագլխավոր քաղաքներիցː 2008 թվականին բնակչությունը կազմել է 89 000 մարդ։ Արտահանում է շաքար, ռոմ, պահածոյացված մրգեր և կակաոː

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոր դը Ֆրանսը գտնվում է կղզու արևմտյան ափին՝ Մադամ գետի ափինː Քաղաքն զբաղեցնում է կղզու՝ բլուրների և ծովի միջև ընկած նեղ մասըː

Ֆոր դը Ֆրանսում է գտնվում միջազգային Էմե Սեզարի անվան օդանավակայանը (ֆրանսերեն Aéroport International Martinique Aimé Césaire)ː Այն տեղակայված է քաղաքից դեպի հյուսիս՝ 12 կիլոմետր հեռավորության վրաː Իրականացվում են չվերթներ դեպի Փարիզ, Սան Խուան, Պուանտ-ա-Պիտր, Կարակաս և այլ քաղաքներː

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոր դը Ֆրանս» հոդվածին։