◐ Shell
reader mode source ↗
Jump to content
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La Zarra
Բնօրինակ անունֆրանսերեն՝ Fatima-Zahra Hafdi
Նաև հայտնի է որպեսLa Zarra[1]
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[2] (38 տարեկան)
Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]
Երկիր Կանադա
Ժանրերpop urbaine? և շանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPolydor և Capitol Music France?
 La Zarra Վիքիպահեստում

Ֆաթիմա Զահրա Հայդի[3] (ֆրանսերեն՝ Fatima Zahra Hafdi; օգոստոսի 25, 1987(1987-08-25)[2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]), ավելի հայտնի է որպես՝ La Zarra, կանադացի և ֆրանսիացի երգչուհի և երգահան։ Ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Évidemment» երգով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիմա Զահրա Հայդին ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում, ծագումով մարոկկացի ֆրանկոկանադացիների ընտանիքում։ Հանրաճանաչություն ձեռք է բերել 2016 թվականին, երբ թողարկել է իր դեբյուտային «Printemps blanc» սինգլը ֆրանսիացի ռեփեր Նիրոյի հետ համագործակցությամբ[3]։ 2021 թվականին թողարկել է իր «Tu t'en iras» սինգլը, որը պարբերաբար հեռարձակվել է ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Սինգլը պլատինե հավաստագիր է ստացել Ազգային հնչյունագրական սինդիկատի (SNEP) կողմից։ Նույն թվականին երգչուհին առաջադրվել է NRJ երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա ֆրանկոֆոն հայտնություն» անվանակարգում՝ մասամբ իր դեբյուտային «Traîtrise» ալբոմի հաջողության շնորհիվ[5]։ 2023 թվականի փետրվարի 12-ին ֆրանսիական France Télévisions հեռուստառադիոընկերության կողմից ընտրվել է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Évidemment» սինգլով[4]՝ դառնալով երկրորդ կանադացի երգչուհին, որը ներկայացրել է երկիրը։ Եզրափակչում քսանվեց երկրներից զբաղեցրել է տասնվեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 104 միավոր։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Մանրամասն Ամենաբարձր դիրքը
FRA[6]
Traîtrise
  • Թողարկման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 3 2021
  • Լեյբլ՝ Polydor Records, Indifference Prod
82

Որպես մենակատար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Տարի Աղյուսակի ամենաբարձր դիրքը Հավսատագիր Ալբոմ
FRA[6]
«À l'ammoniaque/Mon dieu» 2020 Ոչ ալբոմային
«Printemps blanc» 2021
«Tirer un trait»
«Tu t'en iras» 75 Traîtrise
«TFTF»
«Santa Baby» Ոչ ալբոմային
«Sans moi» 2022
«Évidemment» 2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 https://www.leparisien.fr/culture-loisirs/musique/entre-booba-et-marilyn-monroe-qui-est-vraiment-la-zarra-la-candidate-de-la-france-a-leurovision-22-04-2023-EPVL5VGZHFFU3NOIE76NGSPW2A.php
  2. 1 2 Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.)Paris: LVMH, 1944. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
  3. 1 2 «La Zarra – Biographie: naissance, parcours, famille...». njr.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  4. 1 2 Farren, Neil (2023 թ․ հունվարի 12). «🇫🇷 France: La Zarra to Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  5. Является ведущей французской музыкальной премией
  6. 1 2 «lescharts.com – Discography La Zarra». lescharts.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  7. «Les certifications – SNEP». snepmusique.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «La Zarra» հոդվածին։