◐ Shell
reader mode source ↗
The Wayback Machine - https://web.archive.org/web/20161018101451/http://www.panorama.am/am/news/2011/09/21/armenia/886675
Հասարակություն 13:25 21/09/2011

«Ես քեզ սիրում եմ»,- այս խոսքերը ասում եմ քեզ, ի'մ Էրևան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ...»

Հայ ժողովուրդն այսօր նշում է Հայաստանի Անկախության 20-ամյակը: Իսկ Երևանի համար կրկնակի տոն է. Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2793 տարեկան: Երևանում տոնական տրամադրություն է. մայրաքաղաքի տարբեր համայնքներում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Մայրաքաղաքի փողոցներում աշխուժություն է տիրում: Երեխաները փուչիկներով, դրոշակներով շտապում են դեպի Հանրապետության հրապարակ: Փորձեցինք պարզել, թե ինչպես են երևանցիները նշում և անկախության տոնը, և Երևանի օրը: Զարմանալի էր, որ բոլորն էլ ցանկանում էին խոսել:

«Սիրում եմ Հայաստանը, իմ Երևանը, այնքան եմ սիրում, որ հիմա ուզում եմ նույնիսկ լացել: Հպարտանում եմ այս զինվորներով, հպարտանում եմ, որ հայ եմ: Այսօր կրկնակի տոն է, այսօր բոլոր ընտանիքներում պետք է խանդավառություն լինի: Ուզում եմ, որ բոլորն էլ ուրախանան և այս տոնից հետո Հայաստանից գնալու մասին երբեք չմտածեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ոգևորված ասում էր ուսանող Մանեն: Մանեին հերթ չէին տալիս նրա համակուրսեցիները: «Սիրում ենք Երևանը, շատ ենք սիրում, հարազատ շատ հարազատ բան կա այս քաղաքում, սիրում ենք Երևանի լուսավոր ու խորհրդավոր գիշերները, էն ամենը ինչ կապված է Երևանի հետ»,- ոգևորված մեջբերեցին ԵՊՀ-ի ուսանողները:

5-ամյա Հայկն էլ, ով ծնողների հետ մասնակցում էր Հանրապետության հրապարակում անցկացվող շքերթին, ոգևորված բացականչում էր. «Զինվորները, ես էլ եմ զինվոր դառնալու»: Մեզ հետ զրույցում Հայկի հայրիկն ասաց, որ անհամբեր սպասում էին այս տոնակատարությանը: Նույնիսկ շքերթի փորձին են մասնակցել: «Շատ հուզված եմ, հիշում եմ 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը, երբ ընդամները 13 տարեկան էի: ԱՅՈ ասելու իրավունք չունեի, բայց ծնողներիս հետ գնացել էի հանրաքվեի: Հասկանում էի, որ հայ ժողովրդի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որ վերջապես պապիկիս երազած անկախ Հայաստանում ենք ապրելու: Այսօր ուզում եմ միայն լավ բաներ հիշել, որ որդուս հիշողության մեջ էլ միայն բարի հուշեր լինեն»:

Շքերթին մասնակցում էին նաև սփյուռքահայեր, որոնց կրծքներին փակցված էին եռագույնով ժապավեններ: Ֆրանսահայ Ռուբենը նշեց, որ Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտանիքի հետ եկել է Հայաստան: «Հուզված եմ, երբեք նման շքերթի չեմ մասնակցել: Սա բոլոր հայերի տոնն է: Սրտի թրթիռով եմ հետևում այս ամենին ու հպարտանում, որ հայ եմ: Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշք տոնի կապակցությամբ, նաև երևանցիներին, ովքեր այսօր նշում են մեր գեղեցիկ մայրաքաղաքի ծնունդը»,- ասաց ֆրանսահայ Ռուբենը:

Ավելի քան 10 տարի ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմենը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Հայաստան է եկել 4 տարի առաջ, բայց Երևանը բավականին փոխվել է: «Չեք պատկերացնի, թե որքան եմ կարոտում, ամեն անգամ որոշում եմ ամեն ինչ թողնել ու վերադառնալ: Վստահ եմ, որ գալու եմ, եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, բայց գալու եմ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության 20-ամյակի առթիվ ու ցանկանում եմ, որ բոլորն ապրեն իրենց երազած Հայրենիքում: Տոնդ շնորհավոր, Հայաստան ջաաաան»,- հուզված ասաց Ռուբենը և ավելացրեց, որ հաճախ է լսում Ռուբեն Հախվերդյանի երգերը ու ամեն անգամ լսելուց հասկանում, որ որքան էլ լավ պայմաններում ապրի, բայց առանց Երևանի, առանց երևանյան կոլորիտի կյանքը մի տեսակ դատարկ է: Վերջում Ռուբենը հուզված երգեց. «Ես քեզ սիրում եմ»,- այս խոսքերը ասում եմ քեզ, ի'մ Էրևան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ…….»:



Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:14
Զինվորների վերաբերմունքից զգում ենք, որ հոգևորականը սպասված հյուր է. Նարեկ սարկավագ Պետրոսյան
Արդեն 19 տարի է ՀՀ Զինված ուժերում սպասավորները հոգևոր ծառայություն են մատուցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի կայազորի և 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հրազդանում տեղի ունեցած ողբերգական վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևան ընթանալիս ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածել ընթացող «Օպել»-ին
Աղբյուր` Panorama.am
13:42
Ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար. Հ.Բիշարյան
Ըստ պատգամավորի, պետք է գլուխ գլխի տալ, Ընտրական օրենսգրքի վրա լուրջ աշխատել, որպեսզի ապրիլին կատարած ամբողջ աշխատանքը ջուրը չլցվի:
Աղբյուր` Panorama.am
13:38
ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վարկային համաձայնագիր է կնքել Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերության հետ
Ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:
Աղբյուր` Panorama.am
13:34
Կրթությամբ մտահոգված մարդիկ շատ քիչ են կադրերում. Բախշյան
«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:23
Մատթեուս. «Անչելոտտին պետք է փոխի խաղացողների հետ շփման մեթոդը»
«Վստահ եմ, որ Անչելոտտին կկարողանա վճռական գործել՝ ելնելով իր փորձից»։
Աղբյուր` Panorama.am
13:14
Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
«Այստեղ հայտարարություններ եղան՝ մեղավոր է Սահմանադրությունը, մեղավոր են բոլորը, բացի մեզանից:  Այս վիճակից եթե դուրս չգանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է աշխարհում Գերմանիայի նոր դերակատարության մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուսուլա ֆոն դեր Ռայենը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է Եվրոպայում ռազմատեխնիկական  նոր...
Աղբյուր` Panorama.am
12:57
Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
«Ամեն ինչին հղում եք անում դեպի ընդդիմություն»:
Աղբյուր` Panorama.am
12:48
Հրազդանում տեղի ունեցած վթարից տուժածների մասին մանրամասներ
Այսօր Երևան -Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով  տուժած քաղաքացիները «Հրազդան» բժշկական կենտրոնում համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
12:43
Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
«Հողը թեթև լինի այս օրենսգրքին և մեր ընտրական համակարգին»:
Աղբյուր` Panorama.am
12:31
Եվրամիության յուրաքանչյուր չորրորդ բնակչին աղքատություն է սպառնում
Եվրոպական միության գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակչին սպառնում է աղքատություն կամ իրավիճակ, որտեղ նա միջոցների անբավարարության պատճառով չի...
Աղբյուր` Panorama.am
12:13
Շոյգուն հայտարարել է Հալեպում ավիահարվածները դադարեցնելու մասին
Անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «հումանիտար դադար» սահմանելու համար:
Աղբյուր` Panorama.am
12:00
Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլն» այս մրցաշրջանում առաջին անգամ գնդակ բաց չթողեց»
«Չէր հաջողվում հանգիստ գործել։ Անհրաժեշտ է հարգել մրցակցին, սակայն վստահ լինել սեփական ուժերին»։
Աղբյուր` Panorama.am
11:53
Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճել են: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:30
Մասիմիլիանո Ալլեգրի. «Չգիտեմ, թե ինչ է նշանակում «լավ խաղալ»
«Միայն արդյունքն է, որ, իրոք, նշանակություն ունի։ Հիշում են նրանց, ովքեր մրցանակներ են նվաճում, այլ ոչ թե «լավ խաղ ցուցադրում»։
Աղբյուր` Panorama.am
11:27
Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա. Հիդրոմետ ծառայություն
Հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով:
Աղբյուր` Panorama.am
11:21
ՊՍԺ-ն հետաքրքրված է Իկարդիի ծառայություններով
Արգենտինացի հարձակվողը երկրպագուների հետ բախման պատճառով առաջիկա տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Աղբյուր` Panorama.am
11:18
Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 08։30-ի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Գյումրիի տեխնոլոգիական ու ինովացիոն միջավայրը գրավում է միջազգային ընկերություններին
Հոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության Գյումրիի գրասենյակի բացման պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
11:03
Զիդան. «Ռեալն» ու «Լեգիան» գտնվում են նույն մակարդակի վրա»
«Շատերն ասում են, որ մեր ու «Լեգիայի» միջև կարգի հսկայական տարբերություն կա, սակայն երկու թիմն էլ հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում»։
Աղբյուր` Panorama.am
10:51
Ֆիլիպինների ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինյան արխիպելագի մաս կազմող Մինդանաո կղզու հյուսիսային ափերի մոտ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Լուրը գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:45
Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել տարվա ամփոփիչ մրցաշարին
Ուիլյամսը նշել է, որ անցնող տարին շատ բարդ էր, իսկ ճիշտ բուժումը կօգնի իրեն մասնակցել հաջորդ մրցաշրջանին։
Աղբյուր` Panorama.am
10:36
Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինին նախքան երդմանակալությունը
«Եթե ես հաղթեմ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, կարծում եմ՝ կարող եմ հանդիպել Պուտինի հետ նախքան աշխատանքի անցնելը»:
Աղբյուր` Panorama.am
10:29
«Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» հետ խաղում ակումբային հակառեկորդ է սահմանել
Ժոզե Մոուրինյոյի սաները գնդակին տիրել են խաղային ժամանակի 34 տոկոսի ընթացքում։
Աղբյուր` Panorama.am
10:17
Դուբայում հաջորդ տարվանից կսկսեն աշխատել առաջին ռոբոտ-ոստիկանները
Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ 2017 թվականին մշտական ծառայության են դուրս գալու առաջին ռոբոտ-ոստիկանները:
Աղբյուր` Panorama.am
10:06
Մասկերանո. «Բարսելոնն» ու «Մանչեսթեր Սիթին» հիմա նման են իրար»
«Կարծում եմ՝ այս «Մանչեսթեր Սիթին» նախորդից լավն է։ Այն ավելի ագրեսիվ է ու բազմակողմանի խաղ է ցուցադրում։ Մենք նման ենք իրար»։
Աղբյուր` Panorama.am
09:46
Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
«Հնարավոր չէր Սևանին չճանաչել ու չհամակրել». Տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված նկարչուհի Սևան Նագաշյանին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
13:49 18/10/2016

Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}